Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 07.04.2020 Արխիվ

26.03.2020 10:18

ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել

ԱՀ ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակի առաջին հաստատված դեպքն արձանագրվելուց հետո, 2020 թվականի մարտի 2-ից սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ԱՀ ոստիկանության ծառայողներին հատկացվել են բժշկական ձեռնոցներ և դիմակներ: Միաժամանակ վերջիններիս հանձնարարվել է Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող անձանցից հարցման միջոցով պարզել վերջիններիս ինքնազգացողությունը և ջերմություն ունենալու փաստը:

Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարականների համաձայն՝ ոստիկանությունը հսկողություն է սահմանել օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա, սահմանային 4 անցակետերում առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպվել և իրականացվում է հակահամաճարակային միջոցառումներ:

2020 թվականի մարտի 17-ին ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանային հսկիչ անցակետերում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր: Տնային մեկուսացման ուղարկված անձանց նկատմամբ հեռախոսազանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն: