Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


30.12.2019 15:55

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորի շնորհավորական ուղերձը

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ամանորի շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ և ծառայակիցներ,

Ահա և պատմություն է դառնում 2019 թվականը:

Դժվարություններով և փորձություններով անցած 2019 թվականից քաղած դասերը և արձանագրված ձեռքբերումները թող գալիք տարում նոր ուժով ու ոգևորությամբ նորանոր հնարավորություններ ընձեռնեն մեզ բոլորիս:

2019 թվականին մեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացրել ենք արժանապատվորեն և լիարժեք։
Անընդհատ զարգացող հասարակական հարաբերություններին համընթաց՝ 2019 թվականին բարեփոխումներ են իրականացվել նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունում, սակայն ձեռքբերումներով բավարարվելը մեր գործելաոճը չէ: Մենք պետք է մեկ քայլ առաջ լինենք հանրային զարգացումներից:
Ոստիկանությունը, որպես իրավակարգի ամրապնդման հենասյուներից մեկը, անշողորեն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատությունը, որը պետք է յուրաքանչյուր անհատի կողմից իրացվի այլոց բարոյականության, պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման սկզբունքի հիման վրա:
Շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ մենք պետք է հետևողականորեն ձեռնամուխ լինենք մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկան և ոստիկանության ձևավորման փառավոր գործին:
Նոր տարին բոլորիս համար ամենասիրված և ամենասպասված ընտանեկան տոներից մեկն է, այն բոլորիս համար նոր հույսերի, երազանքների ու սպասումների տոն է:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ, ցանկանում եմ, որ 2020 թվականին սիրո, երջանկության և հոգատարության մթնոլորտ տիրի մեզանից յուրաքանչյուրի տանը:

Թող մեր օջախներում տոնական սեղանների շուրջ իշխի բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին և բարեկամության ու հարազատության դրական լիցքերով դիմավորեք 2020 թվականը:

Մաղթում եմ Ձեզ երջանկություն, նորանոր հաջողություններ և թող գալիք նոր տարին խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: