Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.10.2019 Արխիվ

16.07.2019 16:56

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՊՎ ԵՎ ՃՈ 2019Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՊՎ ԵՎ ՃՈ 2019Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սույն թվականի հունիսի 16-ին ոստիկանության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների, իսկ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ:

 

Պետական պահպանության վարչության 2019թ.-ի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը:

Զեկույցի հիմնական դրույթները վերաբերում էին ոստիկանության պետական պահպանության վարչության կողմից պահպանվող կարևորագույն օբյեկտների վերակարգերի զգոնությունը ապահովելու նպատակով իրականացված ստուգումներին, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում ծառայության ընթացքում արձանագրված ցուցանիշներին:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Ենգիբարյանը տեղում վերլուծելով որոշ առանցքային հարցեր և արձանագրած ցուցանիշներ, պետական պահպանության վարչության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:

 

 

Ճանապարհային ոստիկանությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքներին, որի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գրանցվել է 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել՝ 54 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 պատահարի, 5 զոհի և 30 վիրավորի դիմաց:
Արձանագրած ցուցանիշների վերլուծությունից հետո ոստիկանության պետի տեղակալը խիստ մտահոգություն արտահայտելով ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ դրանց ընթացքում առաջացած զոհերի աճի հանգամանքների վերաբերյալ, հանձնարարեց հետևողականություն ցուցաբերել և առավել ակտիվացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։