Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


05.09.2018 18:35

ԱՀ ոստիկանության պետի այցելությունը ոստիկանության Մարտակերտի և Շահումյանի շրջանային բաժիններ

ԱՀ ոստիկանության պետի այցելությունը ոստիկանության Մարտակերտի և Շահումյանի շրջանային բաժիններ

Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Մարտակերտի, իսկ սեպտեմբերի 5-ին Շահումյանի շրջանային բաժիններ և հանդիպում ունեցավ անձնակազմերի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին տվյալ տարածքային ստորաբաժանումները գործունեությունը վերահսկող ոստիկանության պետի տեղակալները։
Հասարակության անվտանգության և հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ հստակ հանձնարականներ տալով պատասխանատուներին, ոստիկանության պետը պահանջեց դրսևորել բացարձակ անաչառություն և ամբողջությամբ պարզեցնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, որպես օրինակ մատնանշելով անձնագրային և վիզաների վարչությունում իրականացված բարեփոխումները, ինչի շնորհիվ ներկայումս մի շարք գործընթացներ, իրականացվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում։
- Մեր բարեփոխումների հիմքը քաղաքացու լիարժեք անվտանգության և հարմարավետության, յուրաքանչյուրի խաղաղ և ստեղծարար կենսագործունեության պայմանների ապահովումն է, - նշեց ոստիկանության պետը։
Նշված գործառույթների լիարժեք ապահովման նախադրյալը համարելով ոստիկանության ծառայողների ինչպես մարդկային որակները, այնպես էլ մասնագիտական ունակությունների շարունակական բարձրացման անհրաժեշտությունը, ոստիկանության պետը հանձնարարեց ըստ ստորաբաժանուների իրականացվող պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպել դիֆերենցված ստուգարք։