Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.08.2019 Արխիվ

24.01.2018 10:17

ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հունվարի 15-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում ամփոփվեց 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Խորհրդակցությունը ղեկավարում էր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էր ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը¸ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության սպայական  անձնակազմը:  

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։  

Հաշվետու ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 241 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 212-ի համեմատ, աճը կազմել է 29 դեպք  կամ 13.7 %:

Նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1-ով՝ 29-ից 28:

Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել է 222  դեպք կամ 97.4%, 2016թ. նույն ժամանակահատվածի 202 դեպքի կամ 99%-ի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում (17-ից 20) աճել է ինչպես  անչափահասների  թիվը, այնպես էլ  նրանց կողմից  կատարված  հանցագործությունների քանակը (14-ից 22), որոնցից 7-ը (6անձ)՝ քրեական հետախուզության, իսկ 15-ը (14 անձ) այլ ծառայության գծերով, (2016թ.-ի   ընթացքում՝ 6 ք/հ գծով և 8 այլ ծառայության գծով հանցագործություն)։

Հիմնական զեկուցողից բացի, կատարած աշխատանքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի տեղակալներն  ու ստորաբաժանումների պատասխանատուները։

ԱՀ ոստիկանության պետը ըստ ծառայությունների առանձին-առանձին վերլուծության ենթարկելով կատարած աշխատանքները¸ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության անձնակազմի ուշադրությունը հրավիրեց անչափահասների նկատմամբ տարվող աշխատանքների ակտիվացման¸ մարդու և սեփականության դեմ  ուղղված հանցագործությունների կանխարգելման¸ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման¸ ինչպես նաև պարեկապահակետային վաշտի ծառայությունը մայրաքաղաքի ծայրամասային փողոցներում արդյունավետ կազմակերպելու  առանցքային ուղղություններին։