Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.08.2019 Արխիվ

11.06.2019 16:23

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետին

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետին

Սույն թվականի հունիսի 11-ին Արցախի Հանրապետության ոստիկանություն այցելեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ոստիկանության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանին:
Բարձր գնահատելով Լևոն Մնացականյանի հայրենիքին մատուցած ծառայությունները, մարդկային հատկանիշներն ու մասնագիտական պատրաստվածությունը հանրապետության նախագահը համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի իր ողջ ուժերը ուղղել հասարակական անվտանգության էլ ավելի բարձրացման ուղղությամբ:
Երկար տարիների անմնացորդ ծառայության համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանին քրտնաջան և նվիրական աշխատանքի համար:
ԱՀ ոստիկանության նորանշանակ պետ, գեներալ –լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհակալություն հայտնելով Արցախի Հանրապետության նախագահին հավաստիացրեց, որ ԱՀ ոստիկանության ողջ ներուժը ուղղված կլինի Արցախում օրինականության և իրավահավասարության պահպանմանը:
Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին ոստիկանության համակարգի նկատմամբ մշտական հոգածության և ուշադրության համար, իր երախտիքը հայտնեց ոստիկանության ողջ անձնակազմին, պետության և հասարակության հանդեպ անձնվեր ծառայության համար: