Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.10.2017 Արխիվ
28.08.2017 11:03

«Տոյոտա Կորոլա» ավտոմեքենաներ` բարերար Էդգար Արամյանից

«Տոյոտա Կորոլա» ավտոմեքենաներ` բարերար Էդգար Արամյանից

 

  Սույն թվականի օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության ոստիկանություն էր այցելել ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանը¸ ով ոստիկանության կենտրոնական ապարատի շարահրապարակում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում,  որպես նվիրատվություն ոստիկանությանը փոխանցեց  «Տոյոտա Կորոլա»  մակնիշի երեք ավտոմեքենա։

 Իր շնորհակալական խոսքում ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը դրվատանքի խոսքեր արտահայտելով բարերար Էդգար Արամյանի հասցեին¸ համոզմունք հայտնեց¸ որ ոստիկանության հանդեպ նրա հոգածությունը պարտավորեցնող է¸ ու այն կծառայի  պետության ներքին կայունության ու նրա հասարակության անդամների անվտանգության լիարժեք ապահովմանը։ Այնուհետև ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը` համաձայն որի  Արցախի Հանրապետության ոստիկանությանը աջակցություն ցուցաբերելու համար  Էդգար Ռուսլանի Արամյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Էդգար Արամյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար կարևորեց ոստիկանության դերը իրավական և ժողովրդավարական պետության ձևավորման գործում։  

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Էդգար Արամյանի բարի կամքի և հայրենանվեր նախաձեռնության համար¸ հավաստիացնում ենք¸  որ բարեգործությունը Աստվածահաճո գործ է¸ որի պտուղները անշուշտ պիտի քաղվի ապագայում։