Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.10.2017 Արխիվ
28.09.2017 17:17

«Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառումը շարունակվում է

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 1980թ. ծնված Է.Ա-ին պատկանող,  Տիգրանակերտ կոչվող տեղամասում գտնվող հողամասում առկա բաղնիքի տանիքի վրա զննությամբ հայտնաբերել են փաթեթավորված վիճակում գտնվող 0.23 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չոր զանգված, իսկ նույն հողամասում առկա կաթսայի մեջ` 16.22 գրամ քաշով կանեփանման բույսի խոշոր մանրացրած կիսաթաց զանգված և մշակված կանեփանման բույսի մեկ թուփ:

 

*  *  *

 

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մարտակերտ քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Ս. Պ-ի առանձնատան բակի շինությունում տեղադրված կավե կճուճի մեջ զննությամբ հայտնաբերել են ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր սպեցիֆիկ հոտով 4,99 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չոր զանգված:

*  *  *

 

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնի ծառայողները «Կանեփ-կակաչ 2017» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության են ենթարկել Քարին տակ գյուղի բնակիչ 1954թ. ծնված Ա. Վ-ին պատկանող տնամերձ հողամասը, որտեղ հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 13 թուփ: