Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ



Սույն թվականի նոյեմբերի 30-ին նշվում է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը։  

Տոնական արարողությունը սկսվեց հանդիսավոր տողանով։

Հայրենիքի Անկախության և իրավակարգի պաշտպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող՝ ոստիկանության բակում վեր խոյացող հուշաքարին ոստիկանության պետի կողմից ծաղկեպսակ, իսկ ոստիկանության պետի տեղակալների և կենտրոնական ապարատի անձնակազմի կողմից ծաղիկներ դնելուց հետո ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում մեկնարկեց հանդիսավոր ժողովը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Այնուհետև ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներին, քրեական հետախուզության,  քննչական և ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունների պետերին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիրը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության  ոստիկանության պատվավոր ծառայող կոչման՝  պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության  պատվավոր ծառայող» կրծքանշանով։ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության ևս 10 ծառայողներ պարգևատրվել են մեդալներով։

Հրապարակվեց նաև «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով ոստիկանության 15 ծառայողների  մեդալներով պարգևատրելու մասին հրամանը։

Այնուհետև հրապարակվեցին նաև գործընկեր կառույցների կողմից ոստիկանության ծառայողների պարգևատրումների մասին հրամանները։

Այսպես, Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի հրամանով  ոստիկանության 2 ծառայողի պարգևատրվեցին «Իրավակարգի ամրապնդման համար»   մեդալով¸ իսկ 1 ծառայողի հուշանվերով։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ոստիկանության 4 ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով ոստիկանության 2 ծառայող պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, իսկ 2-ը՝ դրամական խրախուսման։   

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ոստիկանության 3 ծառայողների շնորհվեց Արցախի ոստիկանության պատվավոր ծառայող կոչում՝ պարգևատրելով «Արցախի Հանրապետության պատվավոր ծառայող» կրծքանշանով։ Բացի այդ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով ոստիկանության 3 ծառայողներ պարգևատրվեցին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով¸ 44 ծառայող՝ «Օրենքի պատվար» և 58 ծառայող՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։ Ոստիկանության 10 ծառայողներ պարգևատրվեցին զենքով¸ 20 ծառայող  հուշանվերներով, 210 ծառայողներ և 52 տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ դրամական խրախուսման։ Ոստիկանության 1 ծառայողից հանվել է նախկինում նշանակված կարգապահական տույժը։  Պարգևատրումներից անմասն չմնացին նաև ոստիկանության վետերաններն ու Արցախյան Ազատամարտում  և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվածների ընտանիքները։

Այսպես՝ ԱՀ ոստիկանության պետի հրամանով համակարգի 38 վետերաններ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով և դրամական պարգևներով։

Արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված 53 ծառայողների ընտանիքներին տրամադրվել է դրամական աջակցություն։