Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ



 Սույն թվականի փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստը նվիրված էր ոստիկանության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։

  Նիստին մասնակցում էր ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը։

  Ներկա էին ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

  Կոլեգիայի նիստը բացեց ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

  2017թ. կատարած աշխատանքների մասին հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

  2017թ. հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 8.8%-ով կամ 62 դեպքով (2016թ.` 704, 2017թ.` 766), որը հիմնականում պայմանավորված է մարդու և հասարակական անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով: Հանցագործությունների աճին զուգընթաց 1.8%-ով բարելավվել է դրանց բացահայտման արդյունավետությունը։ Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 742 դեպքից  բացահայտվել է  678-ը կամ  98.4%-ը, 2016թ՝. 689-ից  652-ը  կամ   96.6%-ի համեմատ:

  Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը  10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 52.4, 2016թ. 48.5-ի համեմատ:

  Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (անձի)    (30.8%-ից 35.4%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  (29.8%-ից 30.4%) և շրջակա միջավայրի անվտանգության (2.1%-ից 2.9%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, նվազել` սեփականության  (27.8.%-ից 23.4%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7.8%-ից 6.5%) ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով (1.6%-ից 1.4%):

  Հաշվետու տարում 16 դեպքով  (243-ից 259) աճել են միջին ծանրության, անփոփոխ են մնացել (47/47)  ծանր, իսկ 5-ով (14-ից 9) նվազել են առանձնապես ծանր հանցագործությունները:

  Հաշվետու տարում հանրապետությունում 44 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 45 հանցագործություն, 2016թ.` 39 անչափահասի կողմից կատարված 39 դեպքի համեմատ։

  Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, անհրաժեշտ է նշել¸ որ ընդհանուր բացահայտման ցուցանիշի (2017թ.` 98.4%, 2016թ.` 96.6%) բարելավման պարագայում աճել է նաև միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Գրանցված 259 դեպքերից բացահայտվել է 240-ը կամ   98.8%-ը (2016թ.` 243-ից 231-ը կամ 97.1%-ը), իսկ ծանր հանցագործություններով նվազել`  47-ից  բացահայտվել է  29-ը կամ 85.3%, 2016թ՝. 47-ից 38-ը կամ   88.4%-ի համեմատ:

  Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 779 (2016թ.՝ 739) հանցագործություններով նույնպես աճել է բացահայտման ցուցանիշը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող  755 դեպքերից  բացահայտվել է  683-ը կամ 97.4%-ը, 2016թ.՝ 724-ից 678 կամ 96.4%-ի համեմատ:     

  2017թ ընթացքում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 77 պատահար (2016թ.` 61), որոնց հետևանքով  մահացել է 16 (2016թ.` 11) և մարմնական վնասվածք  ստացել 89 (2016թ.`69) մարդ:

   Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ   32-ը` կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 13-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 5-ը` հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու,   2-ական դեպքեր վազանցի կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների անսարքության, իսկ  1-ական դեպքերը (ընդամենը` 4) ճանապարհային նշանների և գծանշումների պահանջների, մարդկանց փոխադրման կանոնների, ղեկին քնելու և հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտումների հետևանքով:

  Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղիների հստակ մատնանշմամբ զեկույց ունեցավ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

  Ոստիկանության պետի զեկույցի դրույթները հիմնականում ուղղված էին հանցագործությունների կանխարգելման¸ ճանապարհատրանսպորտային պատահարներ ծնող պատճառների և պայմանների վերացման¸ ինչպես նաև  անչափահասների շրջանում իրականացվող պրոֆիլակտիկ-դաստիարակչական աշխատանքների ակտիվացման ուղղություններին։

 Այնուհետև ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը։

 ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ընդհանուր առմամբ «բավարար» գնահատելով ոստիկանության 2017թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները¸ հասարակական անվտանգության էլ ավելի բարձրացման ուղղությամբ մի շարք հանձնարարականեր տվեց պատասխանատուներին։

  Գոհունակություն հայտնելով հանցագործությունների¸ այդ թվում պետական իշխանության¸ ծառայության և կառավարման կարգի¸ ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազման ցուցանիշներից¸ հանրապետության Նախագահը որպես ձեռքբերում կարևորեց նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացված քարոզչական աշխատանքների դրական արդյունքները։

  Դրականի հետ մեկտեղ Նախագահ Բակո Սահակյանը իր մտահոգություններն արտահայտեց ընդհանուր հանցագործությունների՝ այդ թվում մարդու դեմ ուղղված հանցագործությունների¸ ինչպես նաև  10,000 բնակչին բաժին ընկնող հանցավորության մակարդակի աճի հանգամանքով և հանցագործությունների կանխարգելման գործում հանձնարարեց ընդլայել օպերատիվ հնարավորություններն ու ակտիվացնել պրոֆիլակտիկ կանխարգելիչ աշխատանքները։

  Հանրապետության Նախագահը հանձնարարեց համագործակցելով բոլոր շահագրգիռ կառույցների հետ կտրուկ քայլեր ձեռնարկել անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Անթույլատրելի համարելով ճանապարհատրասպորտային պատահարների¸ այդ թվում ծանր հետևանքով և մահվան ելքով դեպքերի աճը¸ երկրի ղեկավարը հանձնարարեց վերանայել ու ակտիվացնել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախագահ Սահակյանի հանձնարարականներն ուղղված էին նաև հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության աշխատանքների վերանայման և ոստիկանության գործունեությունը հասարակությանը ավելի ընդգրկուն և հասանելի դարձնելու հրամայականներին։

  Վերջում¸ ԱՀ ոստիկանության պետի հրամանով 2017թ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած մի շարք  ծառայողներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով և դրամական  պարգևներով։