ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՎԼԱԴԻԿ ՄԱԿԱՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
Ծնվել է 1956թ. փետրվարի 14-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում:
1974-1976թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1977թ. հունվարի 31-ից ծառայության է անցել ՆԳՆ մարմիններում:
1980-1984թթ. ղեկավարել է Հադրութի շրջբաժնի անձնագրային բաժինը, աշխատել նաև քննիչ, ավագ տեղամասային տեսուչ:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳ Ակադեմիան:
Ուներ միլիցիայի կապիտանի կոչում:
Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, արժանացել` շնորհակալագրերի և դրամական պարգևի:
Զոհվել է 1991թ. դեկտեմբերի 23-ին, Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղի պաշտպանության համար մղված պայքարում: