ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՍԱՄՎԵԼ ԼԵՎՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին, Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:
1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1989թ. փետրվարի 1-ից ՆԳՎ Ստեփանակերտի քաղաքային բաժնում ծառայության է անցել որպես միլիցիոներ-շնավարժ:
Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար պարգևատրվել է դրամական միջոցներով:
Ուներ միլիցիայի կրտսեր սերժանտի կոչում:
Զոհվել է 1992թ. հոկտեմբերի 5-ին, Լաչինի շրջանում մղված պաշտպանական մարտերի ընթացքում: