ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԶԱՎԵՆ ԶԱՐՄԱՎԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1961թ. հունվարի 27-ին, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում:
1979-1981թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1981թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է ՆԳ Հադրութի շրջբաժնում որպես միլիցիոներ, ապա` տեղամասային տեսուչ:
1992թ. դեկտեմբերի 20-ին նշանակվել է ՆԳ Հադրութի շրջբաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ, ուներ միլիցիայի ավագ լեյտենանտի կոչում:
Զոհվել է 1993թ. դեկտեմբերի 30-ին, Ֆիզուլիի շրջանում մղված պաշտպանական մարտերի ընթացքում:
2002թ. մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: