Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.10.2017 Արխիվ



Հնագույն ձեռագրերի համաձայն` ոստիկան եզրույթն առաջացել է ոստանիկ բառից: Ի սկզբանե ոստիկանական գործառույթներ իրականացնողներ եղել են թագավորի հավատարիմ և վստահելի մարդիկ:

Իր բազմադարյա պատմության ընթացքում մեր շինարար, շինական, խաղաղաբարո ժողովուրդը զինվորի պաշտամունք է ունեցել: Սակայն պաշտամունք լինելուց զատ զինվորը պատվանուն էր, ու ազնվականը երբեք թույլ չէր տա, որ մեկ ուրիշը վիճարկեր կնոջն ու երեխային, տարեցին ու հիվանդին պաշտպանելու իր իրավունքն ու պարտականությունը:

Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո` 1923թ-ի օգոստոսի 4-ին, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը: Կոմիսարիատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող հայազգի ծառայողների փոխարինումը ադրբեջանցիներով նպատակային քաղաքականության առաջին փուլն էր, սակայն արդեն 1988թ-ին Արցախում սկիզբ առած ազգային ազատագրական շարժումը ձախողեց Ադրբեջանի հետագա ծրագրերը:

ԽՍՀՄ և ադրբեջանական իշխանությունները գիտակցում էին, որ միլիցիան ժողովրդի զավակն է ու յուրաքանչյուր դեպքում կանգնելու է ժողովրդի կողքին, ահա թե ինչու ազատագրական շարժումը ճնշելու համար մարզում տեղակայվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները: Հենց այդ ընթացքում անհրաժեշտություն առաջացավ հայկական բնակավայրերում ստեղծել պահակակետեր, որտեղ շատ դեպքերում ընդգրկվում էին միլիցիայի ծառայողները, ովքեր հերթապահելուց բացի, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, ծառայողական ավտոմեքենաներով զենք և զինամթերք էին հասցնում հայ կամավորականներին: Պաշտպանության բանակի կազմավորումից առաջ միլիցիոներները երկրապահ կամավորականների հետ մեկտեղ կենաց ու մահու պայքարի ելան վասն հայրենյաց: Ցավոք, նրանցից 41-ը նահատակվեց` այդպես էլ չտեսնելով հայրենի երկրի ազատությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2001թ. նոյեմբերի 30-ին ընդունվեց «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, իսկ այնուհետև՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, համաձայն որոնց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը վերակազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, իսկ ներքին գործերի նախարարության՝ միլիցիայի աշխատակիցը դարձավ ոստիկանության ծառայող:  

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 2003թ. մարտի 11-ի N 67 որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոստիկանության մասնագիտական օրը նշվում էր ապրիլի 16-ին, իսկ արդեն 2014թ. մարտի 4-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության N 124-Ն որոշմամբ` նոյեմբերի 30-ին:   

Այսօր ոստիկանությունը շարունակում է համակարգի բարեփոխումների ընթացքը` ուղենիշ ունենալով «Ամեն ինչ հանուն քաղաքացու անվտանգության» կարգախոսը: