Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.11.2017 Արխիվ



ԼՂՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2017թ. 1-ին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 2017թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 13%-ով կամ 47 դեպքով (2016թ.` 362, 2017թ.`409), որը հիմնականում պայմանավորված է մարդու կյանքի և առողջության, հասարակական անվտանգությամ դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:

Հանցագործությունների աճին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը`  10.000 բնակչի հաշվարկով կազմելով 28 դեպք, 2016թ.   1-ին կիսամյակի  24.9-ի համեմատ:

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (26.2%-ից 31.5%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  (26.8%-ից 28.8%) և շրջակա միջավայրի անվտանգության (3%-ից 3,2%), դեմ ուղղված հանցագործությունների  մասնաբաժինները: Նվազել են սեփականության (31.5%-ից 27.4%), տնտեսական գործունեության (1.7%-ից 1%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (10.8%-ից 8.1%)  դեմ ուղղված  հանցագործությունների  տեսակարար կշիռները:

Հաշվետու կիսամյակում 11-ով (145-ից 156) աճել են միջին ծանրության, 6-ով (26-ից 32) ծանր հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 9 դեպքով (12-ից 3): Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 դեպքով (4-ից 2):

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1 դեպքով (6-ից 7) աճել  են սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված հանցագործությունները, իսկ 36-ով (48-ից 84)` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից վերջինիս կազմում 68-ը ծեծի ենթարկելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 2016թ. նույն ժամանակահատվածի 41-ի համեմատ։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 11 դեպքով (53-ից 64) աճել են  զենքի և ռազմամթերքի, 1-ով` (26-ից 27)  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ընդ որում վերջինիս կազմում 1-ով` (9-ից 8), նվազել է   թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը: Ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 9-ով (14-ից 23), այդ թվում 2-ով` (2-ից 4) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը:

Հաշվետու կիսամյակում առգրավվել և կամովին հանձնվել է  121  միավոր զենք (2016թ.` 100):

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6-ով (0-ից 6) աճել են  պետական  կամ  հանրային  գույքի գողության, 2-ով` (7-ից 9) յուրացման  կամ վատնման, 5-ով` (2-ից 7) անձնական  գույքի  խարդախության, իսկ 1-ով` (1-ից 2)  առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու  դեպքերը: Անձնական գույքի հափշտակությունների մասնաբաժնում որպես դրական միտում 9 դեպքով (82-ից 73)  նվազել են   անձնական  գույքի գողությունները, այդ թվում 6-ով (18-ից 12)` բնակարանային, ինչպես նաև 1-ով` (5-ից 4) յուրացման կամ վատնման դեպքերը :

Սեփականության դեմ ուղղված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում գույքի հուսալի պահպանության ուղղությամբ:

Հաշվետու կիսամյակում 2 դեպքով (6-ից 4) նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները: Այս մասնաբաժնում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրության  1 դեպք: Մյուս հանցագործություններից 2-ը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ձեռք բերելու կամ իրացնելու, իսկ 1-ը` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2-ով (18-ից 20) աճել է պաշտոնեական կեղծիքը, ինչպես նաև արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք:

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում 18 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 19 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կողմից կատարված 23 դեպքի համեմատ։

2017թ. 1-ին կիսամյակում հանցագործությունների աճի պարագայում  նվազել է  դրանց բացահայտման  արդյունավետությունը։ Այսպես` գրանցված 409 (2016թ.՝ 362) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 399 դեպքից  բացահայտվել է  329-ը կամ  95.1%-ը (2016թ՝. 358-ից 314  կամ   98.1%-ի համեմատ), միջին ծանրության 156 հանցագործություններից` 123-ը կամ 92.5% (2016թ.` 145-ից 128 կամ 98.5%), իսկ ծանր 32 հանցագործություններից 11-ը կամ 78.6%  (2016թ՝. 26-ից 21  կամ   95.5%-ի համեմատ):

Վարույթում գտնվող քրեական գործերով 425 (2016թ.՝ 400) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող  415 դեպքերից  բացահայտվել է  334-ը կամ 93%-ը (2016թ.՝ 396-ից 334 կամ 97.7%-ի համեմատ): Միջին ծանրության 163 հանցագործությունից՝ 125-ը կամ 90.6% (2016թ.՝ 162-ից 138  կամ 97.9%), իսկ ծանր 36 հանցագործությունից` 12-ը կամ 66.7% (2016թ.՝ 37-ից 22 կամ 91,7%-ի համեմատ)։ Առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը  մնացել է  նույնը՝ 100%։

Վարույթում գտնվող քրեական գործերով 36 ծանր հանցագործությունից 12-ը բացահայտված է, 6-ը՝  չբացահայտված, ինչպես նաև  քննության փուլում գտնվող 18 դեպքից 17-ով հայտնի են   կատարող անձինք։        

 Ըստ առանձին հանցատեսակների բացահայտման արդյունավետությունը նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության (100%-ից 93.8%), անձնական գույքի գողության (93.1%-ից 92,5%), որից բնակարանային (94.4%-ից 66.7%), խարդախության (100%-ից 25%), ինչպես նաև գույքը դիտավորությամբ և անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու (100%-ից 62.5%) դեպքերով:

Հաշվետու կիսամյակում  հանրապետությունում բոլոր գծերով  գրանցված  հանցագործությունների կազմում 20 դեպքով (208-ից 228) աճել են քրեական հետախուզության գծով կատարված հանցագործությունները, որը հիմնականում պայմանավորված է զենքի և ռազմամթերքի ապօրինի պահելու դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև որոշ հանցատեսակների թվի նվազագույն աճով։

Հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել <> համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանելու և աճեցնելու 21, ինչպես նաև թմրամիջոց ապօրինի պահելու 1 դեպք: Հայտնաբերվել է ապօրինի ցանած և աճեցրած 210 հատ կանեփ և 47 հատ կակաչ տեսակի բույսեր, ինչպես նաև 7.6գ <> տեսակի թմրամիջոց: Չմշակված կանեփի զանգվածը կազմել է 5625.5կգ, իսկ կակաչը` 1.5կգ, որոնք ոչնչացվել են սահմանված կարգով:

Հաշվետու կիսամյակում  ԼՂՀ ոստիկանության քննչական  վարչության քննիչների  կողմից  քննվել է 167  քրեական գործ (2016թ.՝ 176), այդ թվում  13-ը մնացորդ էր նախորդ տարվանից  (2016թ.՝ 25), որոնցից ավարտված է 91-ը կամ 54.5%-ը, 2016թ.`  95  քրեական գործերի կամ 54%-ի համեմատ։

2017թ. 1-ին կիսամյակում  տեղամասային տեսուչների կողմից բացահայտվել է 79 հանցագործության դեպք (2016թ.՝ 97-ի համեմատ), որոնցից 18-ը ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործություններն են, ինչպես նաև հայտնաբերվել է հետախուզվող 20 պարտապան։       

Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար     (2016թ.` 19), որոնց հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 38 (2016թ.`21) մարդ, իսկ մահացածների թիվը մնացել է նույնը` 5 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ  7-ը` կատարվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելիս, 4-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության հետևանքով, 14-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 2-ը` վարորդի կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, 1-ական դեպքերով` հետիոտնի կողմից  ՃԵԿ-ի, վազանցի կանոնների, հանդիպակաց գոտի դուրս գալու և ճանապարհային նշանի պահանջների խախտման հետևանքով: