Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ




                                                                                      Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
 
                                        Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային
                               ստորաբաժանումների 2019թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին

 

2019 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 28.8%-ով կամ 213 դեպքով (2018թ.` 739, 2019թ` 952), որը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:
10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 64.3, նախորդ տարվա 50.2-ի համեմատ:
Հանցավորության կառուցվածքում աճել է մարդու (33.6%-ից 36.9%), սեփականության (23.5%-ից 29.4%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (8.5%-ից 8.7%), նվազել` հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (30.2%-ից 22.1%), տնտեսական գործունեության (1.8%-ից 1.4%) ու շրջակա միջավայրի անվտանգության (2.4%-ից 1.5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Հաշվետու տարում 54 դեպքով (418-ից 472) աճել է քրեական հետախուզության գծով հանցագործությունները, 35-ով (244-ից 279) միջին ծանրության, 4-ով (52-ից 56) ծանր և 3-ով (7-ից 10) առանձնապես ծանր հանցագործությունները:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (2-ից 3) աճել է սպանության, 7-ով (9-ից 16) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 20 դեպքով (47-ից 67) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 3-ով` (11-ից 14) անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ով (5-ից 8) խուլիգանության դեպքերը, այս մասնաբաժնում նվազել է 28 դեպքով (99-ից 71) զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 1-ով` (41-ից 40) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, որի կազմում 4-ով (33-ից 29) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, 4-ով (8-ից 4) թմրամիջոցներ իրացնելը, իսկ 7-ով (0-ից 7) աճել է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքերը:
Բնակչության շրջանում տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում առգրավվել և կամովին հանձնվել է 126 միավոր զենք (2018թ.` 186):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 73 դեպքով (111-ից 184) աճել է մասնավոր գույքի գողության, այդ թվում 10-ով` (8-ից 18) բնակարանային, նվազել է 1-ով` (9-ից 8) պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը, 18-ով` (15-ից 33) աճել է խարդախությամբ կատարված մասնավոր, իսկ 9-ով` (9-ից 0) նվազել է նույն եղանակով կատարված պետական կամ հանրային գույքի հափշտակությունները: Ինչպես նաև 1-ով` (2-ից 1) նվազել է առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը: Պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը աճել է 1-ով (6-ից 7), իսկ մասնավորը` մնացել է անփոփոխ (2/2):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, 1-ով` (0-ից 1) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու և նվազել 6-ով` (6-ից 0) ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության դեպքերը:
2019 թվականին վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 784 (2018թ.` 654) դեպքով հանցագործություն են կատարել 750 անձ (2018թ.` 645), որոնցից 170-ի (200) վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան, իսկ 580-ի (445) նկատմամբ կարճվել կամ նյութերը մերժվել են՝ ոչ արդարացման հիմքերով։
35 անչափահասի կողմից կատարվել է 40 հանցագործություն, 2018թ. նույն ժամանակահատվածի 31 անչափահասի կողմից կատարված 34 դեպքի համեմատ։
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, նախ նշենք, որ հաշվետու տարում որպես բացասական միտում հանցագործությունների աճին զուգընթաց հիմնականում նվազել է նաև դրանց բացահայտման ընդհանուր ցուցանիշը (2.5%-ով), որի բարելավումը և հանցագործությունների կանխարգելումը հանդիսանում է ոստիկանության արդյունավետ գործունեության կարևորագույն չափորոշիչը: Բացահայտման տոկոսում հաշվվող 937 հանցագործություններից բացահայտվել է 748 կամ 95.3%-ը, 2018թ.՝ 723-ից 616 կամ 97.8%-ի համեմատ, միջին ծանրության 279 հանցագործություններից 183-ը կամ 93.4% (2018թ.՝ 244-ից 199 կամ 95.2%), իսկ ծանր 56 հանցագործություններից 25-ը կամ 71.4% (2018թ.՝ 52-ից 29 կամ 96.7%):
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 1001 (2018թ.՝ 777) հանցագործություններով 2.7%-ով նույնպես նվազել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 985 դեպքերից բացահայտվել է 779-ը կամ 94.7%-ը նախորդ տարվա 760-ից 648 կամ 97.4%-ի համեմատ:
Միջին ծանրության 297 հանցագործություններից բացահայտվել է 194-ը կամ 92.8% (2018թ.՝ 256-ից 208 կամ 94.5%), ծանր 63 հանցագործություններից 28-ը կամ 68.3% (2018թ.՝ 57-ից 33 կամ 94.3%) և գրանցված (2019թ.` 10, 2018թ.` 7) ու վարույթում գտնվող (2019թ.` 11, 2018թ.` 10) առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 100%։
Վարույթում գտնվող քրեական գործերով 63 ծանր հանցագործություններից չբացահայտված է 13-ը, իսկ քննության փուլում գտնվող 22 դեպքից 7ով հայտնի չեն հանցագործություն կատարած անձինք։

Ըստ առանձին հանցատեսակների վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել սպանության, սեռական անձեռնմխելիության, հրազեն, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու և պահելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով, ինչպես նաև մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, պետական կամ հանրային սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններով:
Բացահայտման արդյունավետությունն աճել է նաև պետական կամ հանրային գույքի գողության (88.9%-ից 100%), խարդախությամբ կատարած մասնավոր գույքի հափշտակության (72.7%-ից 85.7%) դեպքերով և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով (81.3%-ից 100%), իսկ նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (100%-ից 98.5%), այդ թվում (100%-ից 50%) առողջությանը ծանր վնաս պատճառելու, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (97.5%-ից 95%), մասնավոր գույքի գողության դեպքերով (94.3%-ից 85.5%), այդ թվում (88.9%-ից 50%) բնակարանային, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու (100%-ից 85.7%), պաշտոնեական կեղծիք կատարելու (100%-ից 92.3%), ինչպես նաև (78.6%-ից 70.6%) նվազել` մասնավոր սեփականության և (100%-ից 93.3%) պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով:
Հաշվետու տարում նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտվել է 11 հանցագործություն, 2018թ. նույն ժամանակահատվածի 7-ի համեմատ: Այս ուղղությամբ աշխատանքները դեռևս անբավարար են Ասկերանի, Մարտակերտի, Շահումյանի և Շուշիի շրջանային բաժիններում, որտեղ նման հանցագործություններ չեն բացահայտվել:
Հաշվետու տարում հանրապետությունում երկու փուլով կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ-2019» համալիր կանխարգելիչ միջոցառումը, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 34 (2018թ.` 22) դեպք, ընդհանուր 206 (34) հատ կանեփ տեսակի բույս, ինչպես նաև հայտնաբերվել է 19.66 (272.62) գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 0.62 գրամ կակաչ տեսակի բույսի գլխիկներ և 12.13 գրամ կակաչի սերմեր: Չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 4459.6 կգ (2018թ.` 1787.2), որը ոչնչացվել է սահմանված կարգով:
Հաշվետու տարում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 98 պատահար (2018թ.` 90), որոնց արդյունքում մահացել է 29 (2018թ.` 20) և մարմնական վնասվածք ստացել 113 անձ (2018թ.` 91):
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 38-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 21-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 10-ական (ընդամենը 20) ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու և հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու, 5-ը` ղեկին քնելու, 4-ը` ճանապարհային նշանների և գծանշանների պահանջները չկատարելու, 3-ը` խաչմերուկի անցման կանոնների խախտման, 2-ական (ընդամենը 4) տրանսպորտային միջոցի անսարքության ու տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման և 1-ական (ընդամենը 3) հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու, վազանցի կանոնները խախտելու և հետիոտի կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառներով:
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 22257 խախտում (2018թ.՝ 20445)։
Վարչության ծառայողների կողմից բացահայտվել է 12 հանցագործություն, որոնցից 4-ը` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու, 6-ը` նույն արարքը կատարած անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու, իսկ 2-ը` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքեր են: