Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 22.07.2018 Արխիվ

                                         ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

                                                        2016թ. օպերատիվ-ծառայողական   գործունեյության

                                                                               արդյունքները

2016 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 51,7%-ով կամ 240 դեպքերով (2015թ.՝ 464, 2016թ.՝ 704), որը հիմնականում պայմանավորված է 2016 թվականի հունվարի 1-ից դիմողի բողոքի բացակայության և տուժողը կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու (ԼՂՀ ՔԴՕ հոդ.35 մ.1 կ.4 և 5) հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հանցագործությունների հաշվառմամբ։ Հարկ է նշել, որ վերը նշված հիմքերով հաշվառված  հանցագործությունները 279 դեպքեր են, որոնց տեսակարար կշիռը բոլոր գծերով գրանցված հանցագործություններում կազմել է 39,6%։

Նախկին տարիներին կատարված հաշվետու տարում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 121 դեպք:

Հանցագործությունների ընդհանուր աճի պարագայում աճել է նաև հանցավորության գործակիցը, 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 47,6 (2015թ.՝ 31,2)։

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (14,2%-ից 30,8%), հասարակական  անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (23,7%-ից 29,8%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները։ Նվազել են սեփականության (35,3%-ից 27,8%), տնտեսական գործունեության (5,2%-ից 1,6%) ու  պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (17%-ից 7,8%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները։

Հաշվետու տարում 7 դեպքով (236-ից 243) աճել են միջին ծանրության, 8-ով՝ (6-ից 14) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործությունները նվազել են 29 դեպքով (76-ից 47)։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները աճել են 4 դեպքով (2-ից 6), որոնցից 4-ը ուղղված էր մարդու, իսկ 2-ը՝ սեփականության դեմ։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2-ով (3-ից 1) նվազել են սպանության դեպքերը, 47-ով (17-ից 64)` աճել դիտավորությամբ առողջությանը վնաս  պատճառելու, 1-ով (8-ից 9)՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  հանցագործությունները, ինչպես նաև 107-ով (28-ից 135)` մարդու դեմ ուղղված այլ  հանցագործությունները։

Բացահայտման տոկոսում հաշվվող մարդու դեմ ուղղված հանցագործությունների 76,5%-ը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են, որոնցից 46-ը դիտավորությամբ  առողջությանը թեթև վնաս պատճառելու, իսկ 114-ը՝ ծեծելու կամ այլ բռնի  գործողություններ կատարելու դեպքեր են։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 40 դեպքով (54-ից 94) աճել են զենքի և ռազմամթերքի, 38-ով (37-ից 75)՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ընդ որում 9-ով (3-ից 12)՝ թմրամիջոցների ապօրինի իրացումը  և 27-ով (5-ից 32)՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնցից վերջինիս կազմում 1-ով (5-ից 4) նվազել է անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ով`  (6-ից 2) խուլիգանության դեպքերը։

Հանրապետությունում քրեածին իրավիճակն ապակայունացնող  հանցագործությունների նախականխման ուղղությամբ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում առգրավվել և կամովին հանձնվել է 170 միավոր զենք (2015թ. 138-ի համեմատ)։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 4-ով (5-ից 9) աճել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման, 16-ով (133-ից 149)՝ անձնական գույքի գողության դեպքերը, որի կազմում 23-ով (53-ից 30) նվազել է բնակարանային գողությունները, 7-ով (3-ից 10) աճել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերը, որից 2-ով վնաս է պատճառվել պետությանը, այդ թվում 1-ով՝ առանձնապես խոշոր չափերի։

Գրանցվել է նաև անձնական գույքի յուրացման կամ վատնման՝ 5, կողոպուտի՝ 1, առանց հափշտակելու նպատակի ավտոտրանսպորտային միջոցին տիրանալու՝ 6 և գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու 7 դեպք։

Սեփականության ոլորտում 2 դեպ (3-ից 1) նվազել են խարդախությամբ պետական կամ հանրային, իսկ 7-ով (14-ից 7)՝ անձնական գույքի հափշտակությունները։

Սեփականության դեմ ուղղված 196 հանցագործություններից 149-ը կամ 76%-ը գողություններ են, այդ թվում 4-ը՝ հանցափորձ։ Գողության դեպքերից 30-ը կատարվել է  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով, որոնցից 10-ը՝ 2015թ. ընթացքում։  Հաշվետու տարում 13 դեպքով (24-ից 11) նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Այս ոլորտում արձանագրվել է առևտրային կամ այլ  կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 1, վաշխառության՝ 2 և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ձեռք բերելու կամ իրացնելու՝ 8 դեպք։

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունների կազմում 1-ով (10-ից 9) նվազել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 2-ով (22-ից 20)՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ 4-ով (5-ից 1)՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը։ Արձանագրվել է կաշառք տալու 1 դեպք։

2016 թ. վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 683, ինչպես նաև վարույթը վերսկսած նախկին տարիներից հանցագործության 13 դեպքերով քրեական պատասխանատվության են ենթարկվել 667 անձ (2015թ. 307-ի համեմատ), որոնցից 160-ի (189) վերաբերյալ գործերը ուղարկվել են դատարան, իսկ 507-ի նկատմամբ (118) կարճվել են քրեական գործերը կամ մերժվել նյութերը՝ ոչ արդարացվող հիմքերով:

2016թ. հանրապետությունում 39 անչափահասների կողմից ընդհանուր կատարվել է  հանցագործության 39 դեպք, 2015թ. 12 անչափահասի կողմից կատարված 24 դեպքի համեմատ։

Բացահայտվել է նաև նախկին տարիներին անչափահասների կողմից կատարված և չբացահայտված հանցագործության 4 դեպք։

ԼՂՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների  գործերով տեսչություններում պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 92, հաշվառումից հանվել՝ 85 անչափահաս։

Հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճի պարագայում  բարելավել է նաև բոլոր ուղղություններով դրանց բացահայտման արդյունավետությունը։        Այսպես հաշվետու տարում գրանցված 704 (2015թ.՝ 464) հանցագործություններից  բացահայտման տոկոսում հաշվվող 689 դեպքերից բացահայտվել է 652-ը կամ 96,6%-ը (2015թ՝. 449-ից 371 կամ 92,5%-ի համեմատ):

Նշվածին զուգընթաց վարույթում գտնվող 739 (2015թ.՝ 481) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 724 դեպքերից  բացահայտվել է 678-ը կամ 96,4%-ը (2015թ.՝ 465-ից 381 կամ 91,8%-ի համեմատ):

Վարույթում գտնվող քրեական գործերով 53 ծանր հանցագործություններից 40-ը բացահայտված է, 6-ը՝ չբացահայտված, ինչպես նաև քննության փուլում գտնվող 7 դեպքով  հայտնի են հանցագործություն կատարած անձինք։

Ըստ առանձին հանցատեսակների, 2015թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարելավվել է ինչպես անձնական գույքի (84,5%-ից 91,1%), այնպես էլ բնակարանային գողության (85,7%-ից 89,7%) դեպքերով։

Բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, հրազեն, ռազմամթերք ապօրինի պահելու և պատրաստելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, պետական և անձնական գույքի յուրացման կամ վատնման, խարդախության, ավտոտրանսպորտային  միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, պաշտոնեական  լիազորությունները չարաշահելու և անցնելու, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիքի  և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով, ինչպես նաև մարդու (անձի), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով։ 

Հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել  «Կանեփ-կակաչ 2016» համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսի ապօրինի ցանելու և աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոցներ ապօրինի պահելու 22 դեպքեր։ Հայտնաբերվել և սահմանված կարգով ոչնչացվել է 90 հատ կանեփի բույս, 933 գրամ կանեփի զանգված, 25.18 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև չմշակված 7500 կգ 085 գրամ կանեփ և 4,4 կգ կակաչ տեսակի բույսեր։

Հաշվետու տարում քաղաքացիներին տրվել է 12.377 անձնագիր (2015թ.՝ 10.865-ի համեմատ):

Թեպետ 27 դեպքով (5-ից 32) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով հանցագործության դեպքերը, որոնցից 24-ը ԼՂՀ ՔԴՕ 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հաշվառված հանցագործություններ են, սակայն, նախորդ տարվա համեմատ, 12 դեպքով (73-ից 61) նվազել են ճանապարհային պատահարները, 1-ով (12-ից 11)` զոհերի և 16-ով (85-ից 69)` վիրավորների թիվը։