Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ





Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների 2020 թվականի 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին


2020թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 15.1%-ով կամ 69 դեպքով (2019թ.` 456, 2020թ` 525), որը հիմնականում պայմանավորված է մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:
Հանցագործություններն աճել են մայրաքաղաքում 34 դեպքով (131-ից 165), Մարտակերտի` 24 (60-ից 84), Հադրութի` 13 (37-ից 50), Շահումյանի` 7 (19-ից 26), Քաշաթաղի` 5 (57-ից 62) և Ասկերանի` 4 (71-ից 75) շրջաններում, նվազել Մարտունու` 5 (60-ից 55) և Շուշիի` 13 (21-ից 8) շրջաններում: Նշվածներին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 35, 2019թ. նույն ժամանակահատվածի 30-ի համեմատ: Հանցավորության կառուցվածքում աճել է մարդու (39%-ից 39.2%), տնտեսական գործունեության (1.1%-ից 1.5%), շրջակա միջավայրի անվտանգության (1.3%-ից 1.7%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (8.5%-ից 14.1%), նվազել՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (23.5%-ից 20.2%) և սեփականության (26.5%-ից 23.2%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 2 դեպքով (1-ից 3) աճել է սպանության, 23-ով (29-ից 52) դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում 5-ով (1-ից 6) դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, նվազել՝ 2-ով (6-ից 4) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները և 20-ով (118-ից 98) ծեծի դեպքերը:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 10 դեպքով (51-ից 41) նվազել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 6-ով (25-ից 19) ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 1-ով (6-ից 5) անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ով (15-ից 10) թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները, այդ թվում 3-ով (11-ից 8) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, 2-ով (3-ից 1) թմրամիջոցներ պարունակող բույսերի աճեցումը, անփոփոխ է մնացել (4/4) խուլիգանության դեպքերը:
Բնակչության շրջանում տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման 58 դեպք, 2019թ. նույն ժամանակահատվածի 86-ի համեմատ:

 Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 7 դեպքով (3-ից 10) աճել է յուրացման կամ վատնման դեպքերը, 4-ով (7-ից 11) գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերը, 1-ով (1-ից 2) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը և 1-ով (0-ից 1) կողոպուտի դեպքերը, ինչպս նաև որպես նոր հանցատեսակ արձանագրվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գույքի հափշտակության 5 դեպք (2019թ.՝0): Այս մասնաբաժնում 14 դեպքով (23-ից 9) նվազել է խարդախության և 3-ով (81-ից 78) գողության դեպքերը, այդ թվում 3-ով (9-ից 6) բնակարանային գողությունը:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1 դեպքով (0-ից 1) աճ է արձանագրվել կեղծ ձեռնարկատիրության և անփոփոխ մնացել (1/1) հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերը:
Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (0-ից 2) աճել է ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, 5-ով (1-ից 6) ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու, նվազել՝ 4-ով (5-ից 1) ապօրինի որսի դեպքերը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 18 դեպքով (5-ից 23) աճել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, 14-ով (6-ից 20) պաշտոնեական կեղծիքի, նվազել՝ 2-ով (9-ից 7) իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները՝ նշենք, որ հաշվետու կիսամյակում գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է 1.4%-ով: Այսպես՝ բացահայտման տոկոսում հաշվվող 510 հանցագործություններից բացահայտվել է 324 կամ 93.9%-ը, 2019թ. նույն ժամանակահատվածի 445-ից 347 կամ 95.3%-ի համեմատ, միջին ծանրության 183 հանցագործություններից 93-ը կամ 86.9% (2019թ.՝ 129-ից 82 կամ 93.2%), ծանր 36 հանցագործություններից 6-ը կամ 75% (2019թ.՝ 25-ից 9 կամ 90%), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները (2020թ.՝ 5, 2019թ.՝ 3) գտնվում են քննության փուլում:
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 655 (2019թ.՝ 516) հանցագործություններով 4.2%-ով նույնպես նվազել է բացահայտման արդյունավետությունը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 638 դեպքերից բացահայտվել է 380-ը կամ 89.8%-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 504-ից 376 կամ 94%-ի համեմատ: Միջին ծանրության 257 հանցագործություններից բացահայտվել է 129-ը կամ 84.3% (2019թ.՝ 154-ից 93 կամ 92.1%), ծանր 54 հանցագործություններից 10-ը կամ 66.7% (2019թ.՝ 35-ից 12 կամ 75%), իսկ առանձնապես ծանր 7 հանցագործություններից 1-ը կամ 50% (2019թ.՝ 5-ից 1 կամ 100%):
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից շարունակվել են աշխատանքները տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ: Հաշվետու կիսամյակում վարչության ծառայողների կողմից հայտնաբերվել է 22 (2019թ.` 6) հանցագործության դեպք, որից 5-ը բացահայտվել է, իսկ քննության փուլում գտնվող 17 դեպքից հանցագործություն կատարած անձինք հայտնի են, ինչպես նաև բացահայտվել է նախորդ տարում վարչության ծառայողների կողմից հայտնաբերված 4 հանցագործոթյուն, 2019թ. նույն ժամանակահատվածի վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 2-ի համեմատ: Հանցագործություններից 15-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են (2019թ.՝ 9), որոնք հիմնականում հայտնաբերվել են կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, առողջապահության, բնապահպանության, ձեռնարկատիրական գործունեության և մշակույթի ոլորտներում, որոնց թվում գերակշռող մաս են կազմում պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, յուրացման և վատնման փաստերը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից աշխատանքները շարունակվել են քաղաքացիների անձնագրավորման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղություններով։ Տպագրվել է 6478 անձնագիր, որից 569-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորելու, 191-ը փոխանակվել է 16 տարին լրանալու, 251-ը` տվյալների փոփոխման, 5282-ը` օգտագործման համար ոչ պիտանի լինելու և 185-ը` կորստի կապակցությամբ: Տպագրված անձնագրերից 38-ը ստացվել են դիվանագիտական ճանապարհով: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել 1551 քաղաքացու անձնագրերում (2019թ.՝ 6532)։ Նույնականացման քարտեր են տրամադրվել 872 քաղաքացու (2019թ.՝ 988):

Հաշվետու կիսամյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար (2019թ.` 41), որոնց արդյունքում մահացել է 6 (2019թ.` 9) և մարմնական վնասվածք ստացել 38 անձ (2019թ.` 54): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 10-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 10-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 9-ը՝ սահմանված արագության գերազանցման ու ոչ ճիշտ արագության ընտրության, 3-ը՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 2-ը՝ խաչմերուկի անցման կանոնները խախտելու և 1-ական՝ առաջինը անցնելու իրավունքի, հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու և ճանապարհային նշանների պահանջների չկատարման պատճառներով:
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16811 խախտում (2019թ.՝ 10870)։

 


 


                                                   ԱՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային                      ստորաբաժանումների  2019թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական  գործունեության արդյունքների մասին

 
2019թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 29,9%-ով կամ 105 դեպքով (2018թ.` 351, 2019թ` 456), որը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով: Հանցագործությունների աճ է գրանցվել` Ստեփանակերտ քաղաքում 28 դեպք (103-ից 131), Ասկերանի` 25 (46-ից 71), Քաշաթաղի` 22 (35-ից 57), Շուշիի` 15 (6-ից 21), Հադրութի` 13 (24-ից 37) և Մարտակերտի` 6 (54-ից 60) շրջաններում, նվազել Մարտունու` 3 (63-ից 60), Շահումյանի` 1 (20-ից 19) շրջաններում: Նշվածներին զուգընթաց աճել է նաև հանցավորության մակարդակը: Հանրապետությունում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու կիսամյակում կազմել է 30, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23 համեմատ:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնում 1 դեպքով (0-ից 1) աճել է սպանության, նվազել 1-ով (30-ից 29) դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Անփոփոխ է մնացել (6/6) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, որի կազմում 2-ով (0-ից 2) աճել է բռնաբարության դեպքերը, իսկ մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների կազմում 75-ով (43-ից 118) աճել է ծեծի, իսկ 4-ով (3-ից 7) մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու դեպքերը:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 6 դեպքով (19-ից 25) աճել է ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 3-ով` (3-ից 6) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը: Այս մասնաբաժնում 15 դեպքով (30-ից 15) նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները այդ թվում 9-ով (20-ից 11) թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի և 9-ով (10-ից 1) թմրամիջոցներ իրացնելը, 3-ով (54-ից 51) զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 2-ով (6-ից 4) խուլիգանության դեպքերը:
Հաշվետու կիսամյակում բնակչության շրջանում տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում առգրավվել և կամովին հանձնվել է 82 միավոր զենք (2018թ.` 89):
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 4 դեպքով (0-ից 4) աճել է պետական, իսկ 18-ով (59-ից 77) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 6-ով (3-ից 9) բնակարանային, 20-ով (3-ից 23) աճել է նաև խարդախությամբ կատարված անձնական գույքի հափշտակության, ինչպես նաև 1-ով` (0-ից 1) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում արձանագրվել է հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու 1 դեպք (2018թ.` 0), ինչպես նաև 1-ով (2-ից 3) աճել է արևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից չարաշահելու դեպքերը:
Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3-ով (8-ից 5) նվազել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անփոփոխ է մնացել (6/6) պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերը, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը աճել է 4-ով (5-ից 9):
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները` նշենք, որ հաշվետու կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը նվազել է 2.3%-ով: Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 445 դեպքերից բացահայտվել է 347 կամ 95,3%-ը (2018թ.՝ 343-ից 247 կամ 97.6%) միջին ծանրության 129 հանցագործություններից 82-ը կամ 93.2% (2018թ.՝ 144-ից 92 կամ 95.8%), իսկ ծանր 25 հանցագործություններից 9-ը կամ 90% (2018թ.՝ 29-ից 13 կամ 92.9%)
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 516 (2018թ.՝ 391) հանցագործություններով 2.8%-ով նույնպես նվազել է բացահայտման արդյունավետությունը որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 504 դեպքից բացահայտվել է 376-ը կամ 94%-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 382-ից 276 կամ 96.8%-ի համեմատ: Միջին ծանրության 154 հանցագործություններից բացահայտվել է 93-ը կամ 92.1% (2018թ.՝ 156-ից 101 կամ 94.4%), իսկ ծանր 35 հանցագործություններից 12-ը կամ 75%, 2018թ.՝ 36-ից 16 կամ 88.9%-ի համեմատ։ Առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (2019թ.` 5, 2018թ. 7) մնացել է անփոփոխ՝ 100%։

ԱՀ տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-Կակաչ-2019»  կանխարգելիչ միջոցառման  1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 28 դեպք, ընդհանուր 164 հատ կանեփ տեսակի բույս, ինչպես նաև հայտնաբերվել է  19.66 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 0.62 գրամ կակաչ տեսակի բույսի գլխիկներ և  12.13 գրամ կակաչի սերմեր:  Չմշակված (վայրի) կանեփի զանգվածը կազմել է 3316.7 կգ., որը ոչնչացվել է սահմանված կարգով:

Տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից շարունակվել են աշխատանքները տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է 2 հանցագործություն (2018թ.` 2) ինչպես նաև հայտնաբերվել և նախաքննության փուլում է գտնվում 10 (2018թ.` 20) հանցագործության դեպք, որից 9-ը (2018թ.` 16) կոռուպցիոն բնույթի: Հանցագործություններով վեր է հանվել ընդհանուր 44.718.566 դրամի չափով նյութական վնաս, որից 23.385.400 դրամ վերականգնվել է հետաքննության փուլում:
Հաշվետու կիսամյակում տպագրվել է 8051 անձնագիր, որից 1131-ը տրվել է առաջին անգամ անձնագրավորելու, 221-ը փոխանակվել է 16 տարին լրանալու, 374-ը տվյալների փոփոխման, 6077-ը օգտագործման համար ոչ պիտանի լինելու և 248-ը կորուստի կապակցությամբ: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել 6532 քաղաքացու անձնագրերում (2018թ.՝ 5384)։ Նույնականացման քարտեր են տրամադրվել 988 քաղաքացու (2018թ.՝ 6266-ի):
Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար (2018թ.` 31), որոնց հետևանքով մահացել է 9 (2018թ.` 5) և մարմնական վնասվածք ստացել 54 անձ (2018թ.`30): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 12-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 11-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 4-ական (ընդամենը 8) ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, երթևեկելի գոտի դուրս գալու, 3-ը ճանապարհային նշանի պահանջները չկատարելու, 2-ը ղեկին քնելու և 1-ական (ընդամենը 5) հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտման, առաջինը անցնելու իրավունքի, վազանցի կանոնները խախտելու, տրանսպորտային միջոցի անսարքության ու տրանսպորտային միջոցի միջև տարածության չպահպանման պատճառներով: