Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.12.2017 Արխիվ



 

 

 

 

ԱՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների

2017թ. 9 ամիսների   օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 

2017թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 17.7%-ով կամ 94 դեպքով (2016թ.` 530, 2017թ.` 624), որը հիմնականում պայմանավորված է կյանքի և առողջության, հասարակական անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունների, ինչպես նաև նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թվի աճով (2017թ.` 127, 2016թ.` 106):

Հանցագործությունների աճին զուգընթաց հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը`  1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4.3 (2016թ. 3.6-ի համեմատ):

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (30.8%-ից 34.8%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  (27.7%-ից 29.2%) և շրջակա միջավայրի անվտանգության (2.6%-ից 3%) դեմ ուղղված հանցագործությունների  մասնաբաժինները: Նվազել են սեփականության (28.5.%-ից 25%) և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (9.4%-ից 7.5%)  դեմ ուղղված  հանցագործությունների տեսակարար կշիռները, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները` մնացել են անփոփոխ (1%)   :

Հաշվետու ժամանակահատվածում 1-ով (38-ից 37) նվազել են ծանր, իսկ  9-ով (14-ից 5)  առանձնապես ծանր հանցագործությունները:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 13 դեպքով (52-ից 65) աճել  են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, իսկ 35-ով (96-ից 131)` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից վերջինիս կազմում 105-ը ծեծի դեպքեր են, 2016թ.` 85-ի համեմատ:

 Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 1 դեպքով (10-ից 9), որի կազմում բռնաբարության և բռնաբարության փորձ չի գրանցվել (2016թ.` 2-ի համեմատ): Սպանության դեպքը մնացել է անփոփոխ (1-1), որը գտնվում է քննության փուլում և հայտնի է հանցագործություն կատարած անձը:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 30 դեպքով (72-ից 102) աճել է զենք, ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, 15-ով (17-ից 32) ճանապարհատրանսպորտային պատահարներն, այդ թվում 3-ով` (3-ից 6) անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը:  Այս մասնաբաժնում 8 դեպքով (49-ից 41) նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այդ թվում 4-ով (11-ից 7) թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես նաև խուլիգանության (3-ից 0)  դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և կամովին հանձնվել է  154  միավոր զենք (2016թ.` 147):

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 7-ով (0-ից 7) աճել են  պետական  կամ  հանրային  գույքի գողության, 2-ով` (7-ից 9) յուրացման  կամ վատնման, 5-ով` (4-ից 9) անձնական  գույքի հափշտակությունը խարդախությամբ, իսկ 1-ով` (3-ից 4)  առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու  դեպքերը:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնում արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 1-ական դեպք: Մյուս հանցագործություններից 2-ը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ձեռք բերելու կամ իրացնելու, իսկ 2-ը` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (18-ից 19) աճել է պաշտոնեական կեղծիքը, ինչպես նաև արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպք: Այս մասնաբաժնում 7 դեպքով (9-ից 2) նվազել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, իսկ 1-ով` (1-ից 0) կաշառք տալու դեպքերը:

2017թ. 9 ամսում վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 541 (2016թ.`491) դեպքով հանցագործություն են կատարել 525 անձիք (2016թ.` 484-ի համեմատ), որոնցից 109-ի (111) վերաբերյալ քրեական  գործերը ուղարկվել են դատարան, իսկ 416-ի (373) նկատմամբ կարճվել կամ  նյութերը մերժվել են՝ ոչ  արդարացվող  հիմքերով:

Հանրապետությունում 31 անչափահասի  կողմից ընդհանուր կատարվել է 27 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կողմից կատարված 25 դեպքի համեմատ։

         Անչափահասների կողմից հանցագործությունների կատարումը կանխարգելելու, նրանց իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով ՔՀ վարչության ԱԳՏ-ի կողմից մշակվել և  հանրապետական մի շարք ուսումնական հաստատություններում  անց են կացվել իրավական թեմաներով սեմինար պարապմունքներ:

  2017թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված 624 (2016թ.՝ 530) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 601 դեպքից  բացահայտվել է  527-ը կամ  96.3%-ը (2016թ՝. 519-ից 465  կամ   95.9%-ի համեմատ)։

  Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 639 (2016թ.՝ 567) հանցագործություններով նվազել է բացահայտման արդյունավետությունը: Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող  616 դեպքերից  բացահայտվել է  532-ը կամ 95%-ը (2016թ.՝ 556-ից 488 կամ 95.5%-ի համեմատ): Միջին ծանրության 227 հանցագործությունից՝ 196-ը կամ 93.8% (2016թ.՝ 207-ից 186  կամ 96.4%), իսկ ծանր 41 հանցագործությունից` 19-ը կամ 70.4%-ը (2016թ.՝ 48-ից 27 կամ 87,1%-ի համեմատ)։ Առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը  մնացել է  նույնը՝ 100%։

  Վարույթում գտնվող քրեական գործերով 41 ծանր հանցագործությունից             չբացահայտված է 8-ը, իսկ 14-ը գտնվում է քննության փուլում, որոնցից 13-ով հայտնի են հանցագործություն  կատարած անձինք։ 

Ըստ առանձին հանցատեսակների բացահայտման արդյունավետությունը նվազել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության (100%-ից 96.2%), բնակարանային գողության (90%-ից 58.3%) և խարդախությամբ  անձնական գույքի հափշտակության (100%-ից 33.3%), դեպքերով:

Բացահայտման առավելագույն (100%) ցուցանիշներ են ապահովվել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության, հրազեն և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու պահելու, պետական գույքի գողության,  պետական և անձնական գույքի յուրացման կամ վատնման, ավտոտրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու,  պաշտոնեական կեղծիք կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև մարդու( անձի), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններով: Բացահայտման արդյունավետությունը աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների (94.4%-ից 96.6%), անձնական գույքի գողության (91.9%-ից 93.1%) և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններով (43.8%-ից 75%):

Հաշվետու ժամանակահատվածում 2 դեպքով (11-ից 9) նվազել է նախկին տարիներին  կասեցված  քրեական գործերով հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը:

   2017թ. հունիս և սեպտեմբեր ամիսներին հանրապետության տարածքում կազմակերպվել և անց է կացվել <<Կանեփ-կակաչ 2017>> համալիր-կանխարգելիչ միջոցառման 1-ին և 2-րդ փուլերը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսերի ապօրինի ցանելու և աճեցնելու, ինչպես նաև թմրամիջոց ապօրինի պահելու 32 դեպք, 2016թ.` 22-ի համեմատ: Հայտնաբերվել է ապօրինի ցանած և աճեցրած 233 հատ (2016թ.`90) կանեփ, 47 հատ կակաչ տեսակի բույսեր և 67.74գ <<մարիխուաննա>> տեսակի թմրամիջոց, 2016թ.` 25.18գ <<մարիխուաննա>> և 933գ կանեփի թաց զանգվածի համեմատ: Չմշակված կանեփի զանգվածը կազմել է 7450.1կգ (2016թ.` 7512.85կգ), իսկ կակաչը` 1.5կգ (4.4կգ), որոնք ոչնչացվել են սահմանված կարգով: Բացի դրանից <<Կանեփ-կակաչ 2017>> միջոցառման ընթացքում բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների արդյունքում, կամովին հանձնվել է 6 միավոր զենք, 1 միավոր ողորկափող հրացան և որոշակի քանակությամբ ռազմամթերք:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 56 պատահար (2016թ.` 50), որոնց հետևանքով  մահացել է 8 (2016թ.` 9) և մարմնական վնասվածք  ստացել 63 (2016թ.`56) մարդ:

Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 23-ը` կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 10-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 8-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 5-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 4-ը` հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 1-ական դեպք` ճանապարհային նշանների և գծանշումների պահանջների խախտման, մարդկանց փոխադրման կանոնների, տրանսպորտային միջոցի անսարքության, ղեկին քնելու, հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման և վազանցի կանոնների խախտման հետևանքով: