Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.12.2017 Արխիվ



ԱՀ ոստիկանության  ծառայությունների և տարածքային մարմինների

2017թ. 1-ին եռամսյակի  օպերատիվ-ծառայողական

գործունեության արդյունքների մասին

 

 

         2017թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը աճել է 9,4%-ով կամ 19 դեպքով (2016թ.` 203, 2017թ` 222), որը հիմնականում պայմանավորված է մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:

Հանցագործությունների աճին զուգընթաց հանցավորության մակարդակը հանրապետությունում 10.000 բնակչի հաշվարկով կազմել է 15,1 2016թ. 1-ին եռամսյակի 13,6-ի համեմատ:

Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  աճել են մարդու (22,7%-ից 34,2%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7,9%-ից 12,2%) և շրջակա միջավայրի անվտանգության (2,4%-ից 3,6%) դեմ ուղղված հանցագործությունների  մասնաբաժինները: Նվազել են հասարակական  անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29,1%-ից 22,1%), սեփականության (34,9%-ից 26,1%),  և  տնտեսական գործունեության (3%-ից 1,8%) դեմ ուղղված  հանցագործությունների  տեսակարար կշիռները:

Հաշվետու եռամսյակում 1-ով (16-ից 15) նվազել են ծանր, 7-ով (10-ից 3) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության  հանցագործությունները  աճել  են 1 դեպքով (82-ից 83): Հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 3 դեպքերով (4-ից 1):

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 2 դեպքով (16-ից 18) աճել  են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 1-ով (2-ից 3) սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաև 23-ով (26-ից 49)` մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունները, որոնցից 41-ը ծեծի ենթարկելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 2016թ. նույն ժամանակահատվածի 21-ի համեմատ։

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության  առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 12 դեպքով (25-ից 13) նվազել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, ընդ որում 6-ով` (9-ից 3)  թմրամիջոցների ապօրինի իրացումը: Նույն է մնացել (25) հրազեն, ռազմամթերք ապօրինի պահելու դեպքերը, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 1-ով (8-ից 9):

     Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3-ով (5-ից 8) աճել են  պետական  կամ  հանրային  գույքի  յուրացման  կամ վատնման, 5-ով (1-ից 6) անձնական  գույքի  խարդախության, իսկ 3-ով` ուրիշի գույքը դիտավորությամբ և անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերը: Անձնական գույքի հափշտակությունների մասնաբաժնում որպես դրական միտում 23 դեպքով (56-ից 33)  նվազել են   անձնական  գույքի գողությունները, այդ թվում 7-ով (14-ից 7)` բնակարանային:

         Հաշվետու եռամսյակում 2 դեպքով (6-ից 4) նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

Պետական իշխանության, ծառայության  և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կազմում 12-ով (6-ից 18) աճել է պաշտոնեական կեղծիքը, 3-ով (4-ից 1)`  նվազել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերը:

2017թ. 1-ին եռամսյակում  վարույթում գտնվող քրեական գործերով բացահայտված 166 հանցագործություններով քրեական  պատասխանատվության է ենթարկվել 158 անձ (2016թ.` 156-ի համեմատ), որոնցից 34-ի (38) վերաբերյալ քրեական  գործերը ուղարկվել են դատարան, իսկ 124-ի նկատմամբ (118) կարճվել կամ  նյութերը մերժվել են՝ ոչ  արդարացվող  հիմքերով,

         Հաշվետու եռամսյակում հանրապետությունում 7 անչափահասների  կողմից ընդհանուր կատարվել է 8 հանցագործություն, 2016թ. նույն ժամանակահատվածի 12 անչափահասի կողմից կատարված 12 դեպքերի համեմատ։

         2017թ. 1-ին եռամսյակում հանցագործությունների աճի պարագայում  նվազել է  դրանց բացահայտման  արդյունավետությունը։ Այսպես գրանցված 222 (2016թ.՝ 203) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 212 դեպքերից  բացահայտվել է  163-ը կամ  98,8%-ը (2016թ՝. 200-ից 153  կամ   100%-ի համեմատ):

Միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններով ապահովվել է 100%, իսկ ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 83,3%  (2016թ. 100%-ի համեմատ)։

         Վարույթում գտնվող քրեական գործերով 239 (2016թ.՝ 243) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող  229 դեպքերից  բացահայտվել է  166-ը կամ 93,8%-ը (2016թ.՝ 240-ից 169 կամ 98,8%-ի համեմատ): Միջին ծանրության 90 հանցագործությունից՝ 56-ը կամ 91,8% (2016թ.՝ 99-ից 62  կամ 98,4%), իսկ ծանր 20 հանցագործություններից 6-ը կամ 60% (2016թ.՝ 28-ից 6 կամ 85,7%-ի համեմատ)։ Առանձնապես ծանր հանցագործությունների  բացահայտման ցուցանիշը  մնացել է  նույնը՝ 100%։

         Վարույթում գտնվող քրեական գործերով 20 ծանր հանցագործություններից 6-ը բացահայտված է, 4-ը՝  չբացահայտված, ինչպես նաև  քննության փուլում գտնվող 10 դեպքերից 8-ով հայտնի են   կատարող անձինք։        

         Հաշվետու եռամսյակում  նախկին տարիներին  կասեցված  քրեական գործերով  բացահայտվել է 3 հանցագործություն (2016թ.` 5-ի համեմատ)։

         Հաշվետու եռամսյակում 1 դեպքով (8-ից 9) աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով հանցագործությունների, 3-ով` (10-ից 13) ճանապարհատրանսպորտային պատահարների, 6-ով` (11-ից 17) վիրավորների, իսկ 1-ով` (2-ից 1) նվազել զոհերի թիվը։