Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 18.11.2018 Արխիվ



Սույն թվականի հունիսի 9-ին Արցախի Հանրապետության ոստիկանություն այցելեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ոստիկանության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանին։

      Բարձր գնահատելով Իգոր Գրիգորյանի ծառայողական գործունեությունը և նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական պատրաստվածությունը¸ Հանրապետության Նախագահը համոզմունք հայտնեց¸ որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի իր ողջ ուժերը ուղղել հասարակական անվտանգության էլ առավել  բարձրացման ուղղությամբ։

       Տարիների անմնացորդ նվիրմամբ  ծառայության համար Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը իր երախտիքը հայտնեց գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին՝ ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության ապահովման¸ ոստիկանության ծառայողների  արհեստավարժության շարունակական բարձրացման և անձնակազմի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։

        Արցախի Հանրապետության ոստիկանության նորանշանակ պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը Հանրապետության Նախագահին երախտագիտություն հայտնելով իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար¸ համոզմունք հայտնեց¸ որ թիմային աշխատանքով կշարունակեն ու ավելի կբարելավեն քաղաքացիների իրավունքների պաշտպանության¸ հասարակության անվտանգության լիարժեք ապահովման և հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող նպատակային աշխատանքները։  

     Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը իր ծառայողական գործունեության ընթացքում արձանագրած հաջողությունները հիմնականում պայմանավորելով ոստիկանության համակարգի նկատմամբ Հանրապետության Նախագահի մշտական ուշադրության և հոգածության հանգամանքով¸ շնորհակալություն հայտնեց ոստիկանության ողջ անձնակազմին պետության և հասարակության հանդեպ նվիրական ծառայության համար և հորդորեց համախմբվել նորանշանակ ոստիկանության պետի շուրջը և ուժերի գերլարմամբ էլ ավելի բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը։

     Այնուհետև ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին «Օրենքի պատվար» մեդալով պարգևատրելու մասին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի հրամանը։